Մեր մասին

«Վան» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012 թ. Երևանում՝ Հայաստանի և Սփյուռքի համախոհ հայերի կողմից: Մտահոգված լինելով պատմական իրադարձությունների օրեցօր բազմացող կեղծարարություններով, տարածվող սուտ տեղեկություններով, խումբը նպատակ է դրել օբյեկտիվորեն ներկայացնելու միջազգային հանրությանը հայ ժողովրդի պատմությունը, իրական փաստերը եւ իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել, մասնավորապես 1915-ից 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում՝ հայոց Ցեղասպանության իրականացման ընթացքում։
Սուտ հակահայկական քարոզչությունը  հիմնականում տարածվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից՝ պետական մակարդակով, այդ երկրների այսպես կոչված գիտական, ակադեմիական և քաղաքական մասնագետների շրջանակներում։
«Վան» կազմակերպությունը հիմնադրվել է հատկապես տաբեր արժանահավատ նյութերի և փաստերի հրապարակման միջոցով կեղծարարություններին դիմագրավելու, անցած իրադարձությունների ճշմարիտ իրականությունը աշխարհին ներկայացնելու համար։
Վան կազմակերպության հիմնադիրներն են

Ռուբեն Գալչյան
Մեծ Բրիտանիա
Լոնդոն
Գագիկ Մելիքյան
Ռուսաստանի Դաշնություն
Մոսկվա
Լիպարիտ Պետրոսյան
Հայաստանի Հանրապետություն
Երևան
Խորեն Քոթանջյան
Հայաստանի Հանարպետություն
Երևան
© 2024 ՎԱՆ հասարակական կազմակերպություն: Բոլոր իրավունքները պաշտպանված են: